AM
27 July 2023 - 13:20 AMT

Հուլիսի 28-ին Երևանում և որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +40-ի

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը Արարատյան դաշտում, Կոտայքում և Վայոց ձորում հուլիսի 27-28-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում`hուլիսի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-31-ի և օգոստոսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ, հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-28-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 29-31-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 8-10 աստիճանով։ Հուլիսի 28-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում սպասվում է +39-+40 աստիճան։

Երևանում`hուլիսի 28-31-ը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 28-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +39 աստիճան։