AM
28 July 2023 - 09:43 AMT

ՊՆ ՈւԱԶ-ը կողաշրջվել է Առինջ-Սևան ճանապարհին․ Կան վիրավորներ

Հուլիսի 28-ին ավտովթար է եղել Կոտայքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող ՈւԱԶ մակնիշի մեքենաներից մեկը կողաշրջվել է Առինջ գյուղից դեպի Սևան ավտոճանապարհին, հայտնում է Shamshyan.com–ը։

Դեռևս անհայտ հանգամանքներում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել:

Վթարից հետո 2 հոգու տեղափոխել են «Մուրացան» զինվորական հոսպիտալ:

Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, պարզվում է վարորդի և տուժածների ինքնությունը: