Հայաստան է գալիս աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ը։ Այդ մասին նա տեղեկացրել է Instagram-ի իր էջում։
Համերգը նախատեսված է սեպտեմբերի 23-ին։
«Հայաստա՛ն, սեպտեմբերի 23-ին ես լինելու եմ Երևանի Հրազդան ստադիոնում՝ հատուկ շոուի համար, dopingspace.com կարելի է տեղեկանալ տոմսերի ամրագրման և վաճառքի մասին», – գրել է նա։
Նա նաև տեսանյութ է հրապարակել։
Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը:
«Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը։ Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու են հարևան պետություններում համերգներով հանդես գալիս երաժշտության ոլորտի մեգա աստղերը, սակայն Հայաստանում նման համերգներ տեղի չեն ունենում, իսկ մեր քաղաքացիները ստիպված են լինում գնալ այլ պետություններ ներկա գտնվելու այդ շոուներին:
Եվ ուրեմն, կառավարությունը նախաձեռնել է թոփ աստղերից մեկի համերգ-շոուն Երևանում, որի մասին կհայտարարվի առաջիկա ժամերին: Welcome to Yerevan, dear STAR!!!»,-գրել էր նա։