Օգոստոսի 1-ից Երևանում կգործարկվի ավտոբուսային երթուղիների հերթական խմբաքանակը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Համար 33 երթուղայինի փոխարեն կգործի համար 43 ավտոբուսային երթուղին, 37-ի փոխարեն՝ 59, 39-ի փոխարեն՝ 49, 72-ի փոխարեն՝ 56-ը, 77-ի փոխարեն՝ համար 77 ավտոբուսային երթուղին, 42-ի փոխարեն՝ համար 42 ավտոբուսային երթուղին, 74-ի փոխարեն՝ համար 74 ավտոբուսային երթուղին, 55-ի փոխարեն՝ համար 55 ավտոբուսային երթուղին։
Հասարակական տրանսպորտի բարեփոխումների շրջանակում «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսները փոխարինվում են նոր ավտոբուսներով: