Հանրապետության տարածքում`oգոստոսի 1-3-ին, 5-ին առանձին շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 4-ին առանձին վայերում՝ ինտենսիվ։ Օգոստոսի 3-5-ին առանձին վայերում հնարավոր է նաև կարկուտ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում 8-10 աստիճանով։
Քամին՝ հարավային 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։
Երևանում oգոստոսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-5-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին օգոստոսի օգոստոսի 1-ին սպասվում է +37, օգոստոսի 2-ին՝ +38 աստիճան։