AM
2 August 2023 - 10:20 AMT

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը չի փոխվել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանավորումը դատարանի կողմից չի փոփոխվել։ Այd մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։

«Դատական իշխանություն» տելեգրամյան ալիքը պարզաբանել է, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից գործն ուղարկվել է նոր քննության, սակայն խափանման միջոց ընտրված կալանքը թողնվել է անփոփոխ։

Դավիթ Տոնոյանը օգոստոսի 1-ին ու 2-ին ներկա է գտնվել ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ 2021-ի սեպտեմբերին Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։