Օգոստոսի 2-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյին:
Հանդիպմանը քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերին:
«Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տեղեծված հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները, ընդգծելով՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հրամայականը: Կողմերը նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշված է հաղորդագրությունում։
Ադրբեջանը փակ է պահում Լաչինի միջանցքը 2022-ի դեկտեմբերից, հուլիսից արգելելով նաև Կարմիր խաչի միջոցով հումանիտար բեռների տեղափոխումը։ Արցախում սուր հումանիտար ճգնաժամ է՝ սննդի, վառելիքի, մանկական պարագաների սուղ պաշարներով կամ իսպառ բացակայությամբ։