AM
3 August 2023 - 10:59 AMT

Երևանի նախկին քաղաքապետը՝ պաշտպանության փոխնախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին պաշտպանության նախարարի տեղակալ է նշանակել։

Մինչ այդ նա զբաղեցնում էր վարչապետի խորհրդականի պաշտոնը։

Հրաչյա Սարգսյանը քաղաքապետ էր ընտրվել Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո՝ 2021-ի դեկտեմբերի 22-ին՝ ավագանու քվեարկությամբ։ Մինչ այդ նա զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը։ 2023 թ․ մարտի 13-ին նա աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել ու վարչապետի խորհրդական նշանակվել։