«Հայաքվե» նախաձեռնությանը միացել է ավելի քան 58,000 քաղաքացի, հայտնել է նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Սա կարևորագույն վստահության մանդատ է` արդեն հետամուտ լինելու մեր կողմից ներկայացված օրենքի նախագծին Ազգային ժողովում»,- ասել է նա, մեջբերում է Factor-ը։
Չալաբյանը նաև նշել է, որ երկու շաբաթ դադար են վերցնելու ստացված արդյունքներն ամփոփելու, թվայնացնելու և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնելու համար։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Հայաքվե» նախաձեռնության դիմումը` 50,000 ստորագրություն հավաքելու և Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։ Նախաձեռնության անդամները ցանկանում են հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար օրենքով խիստ պատիժ նախատեսել։
Ստորագրահավաքի համար սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։