AM
7 August 2023 - 06:13 AMT

Ադրբեջանի ԶՈւ-ն հայկական դիրքերի ուղղությամբ ականանետ է կիրառել

Օգոստոսի 6-ին՝ ժամը 20:30-21:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի և Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ականանետ:

Ադրբեջանական զորքերը հաճախակի են խախտում հրադադարը ՀՀ սահմանային տարբեր հատվածներում, այդ թվում նաև՝ Կուտականի ուղղությամբ: