AM
7 August 2023 - 07:25 AMT

Օգոստոսի 10-13-ն Արարատյան դաշտում և Երևանում մինչև +42 աստիճան շոգ է սպասվում

Մթնոլորտի շրջանառության կտրուկ փոփոխությունների արդյունքում օգոստոսի 10-ից արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում՝ օգոստոսի 7-ի համեմատ մոտ 4-6 աստիճանով: Այդ մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ նշելով, որ նախորդ վերլուծությունները ցույց էին տալիս, որ օգոստոսին տարածաշրջանում սաստիկ շոգեր չեն սպասվում։

Օգոստոսի 10-13-ը ընկած ժամանակահատվածում ցերեկային ժամերին 16։00-18։00 ընկած հատվածում Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան շոգ։ Օգոստոսի 10-13-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավատանգ իրավիճակ։