AM
7 August 2023 - 08:29 AMT

ՆԳ նախարարն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են գործակցության ընդլայնումը

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի գլխավորած պատվիրակությանը։

Ղազարյանը, խոսելով ՆԳՆ-ում ընթացող բարեփոխումների մասին, մանրամասնել է հատկապես ենթակա ծառայություններում իրականացվող աշխատանքները, հայտնում են գերատեսչությունից։

Սինհան նույնպես ընդգծել է առկա սերտ հարաբերություններն ու գործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։

Հանդիպմանը քննարկվել են գործակցության հետագա ուղղությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։