Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակելու պատճառով Արցախի ԿԳՄՍ-ն չի կարողանա առաջին դասարանցիներին տրամադրել գրենական պիտույքներով պայուսակներ։
«Հաշվի առնելով նաև խանութներում դպրոցական պայուսակների պակասը՝ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է պայուսակների հավաքագրման՝ «Լույսի պայուսակ» ակցիան:
Ըստ այդմ, մայրաքաղաքի ու շրջանների բոլոր դպրոցներում ստեղծվել են պայուսակների հավաքագրման կետեր։ Ովքեր տանն ունեն համեմատաբար լավ վիճակում գտնվող լրացուցիչ դպրոցական պայուսակներ, կարող են տանել իրենց բնակության վայրին մոտ գտնվող դպրոց և հանձնել»,- նշվում է ԿԳՄՍՆ հայտարարությունում։
«Լրացուցիչ խնդրանք. ովքեր տանն ունեն առաջին դասարանի այբբենարաններ (բարվոք վիճակում), նույնպես կարող են հանձնել դպրոցների հավաքագրման կետեր: Սոցիալական բաղադրիչից զատ՝ «Լույսի պայուսակ» ակցիան նաև խորհրդանշական բնույթ ունի՝ պաշարված Արցախում իրար փոխօգնության ձեռք մեկնելու, միասին խնդիրները հաղթահարելու, բարության ու գիտելիքի լույս տարածելու», – ասվում է հաղորդագրությունում: