Օգոստոսի 10-14-ի ցերեկը՝ ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։
Օգոստոսի 10-14-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օգոստոսի 9-ին, 10-ին, 12-ի և 13-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14մ/վ արագությամբ։
Մարզերում օգոստոսի 9-ի ցերեկը, ամսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-3մ/վ, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-11-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։