AM
11 August 2023 - 07:09 AMT

Չպարզված հանգամանքներում զինծառայող է զոհվել

Օգոստոսի 10-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը:

Ինչպես հայտնում է Պաշտպանության նախարարությունը, չնայած բժիշկների ջանքերին` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն: