Օգոստոսի 21-ին առաջին անգամ ըստ հաստատված չվացուցակի կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով թռիչքները, հայտնում է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը:
Սահմանված ժամանակին «Զվարթնոց» օդանավակայանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Կապանի «Սյունիք» օդանավակայանում և ըստ ժամանակացույցի Կապանից մեկնել Երևան։
Կապան-Երևան չվերթի օդանավում ուղևորների մեջ են նաև Սյունիքի մարզպետի տեղակալն ու խորհրդականը։
Օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիք Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից իրականացված ավիաչվերթով:
Օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել, հայտնել էր ՀՀ ԱԱԾ-ն։ Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։
Օգոստոսի 19-ին` Կապանի օրվա առիթով իրականացվել է Երևան-Կապան ներկայացուցչական չվերթը։