AM
21 August 2023 - 09:25 AMT

298 անձ ՀՀ-ից դեռևս անհետ կորած է համարվում ՝ 2020-2022թթ․ սրացումների հետևանքով

298 անձ Հայաստանից դեռևս անհետ կորած է համարվում հակամարտության՝ 2020-2022թթ․ սրացումների հետևանքով։ Այդ մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը՝ հղում անելով ընտանիքների կողմից ստացված դիմումներին։

«2023 թվականի hունվար-հունիս ամիսների ընթացքում ավելի քան 5000 զանգ և այց ենք ունեցել անհետ կորած անձանց ընտանիքների կողմից Երևանի ԿԽՄԿ գրասենյակում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

2 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհետ կորած հարազատների ճակատագիրը պարզելու հարցով և բացել որոնման հայտեր։ 7 ընտանիք պարզել է իրենց հարազատների ճակատագրերը։

Անհետ կորածների ծնողներն ու հարազատները պարբերաբար բողոքի ցույցեր են իրականցնում կառավարության մոտ՝ պահանջելով պարզել նրանց ճակատագրերը։