2023-ի ընթացքում ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված 50,000 դրամ աջակցություն է նշանակվել ավելի քան 7340 երեխայի։ Վիճակագրական տվյալները հրապարակել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Աջակցությունը տրամադրվում է մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։
Այն նշանակվում է, եթե՝
-երեխան ծնվել է 2022 թ․ հունվարի 1-ին կամ հետո,
-աջակցության համար դիմող երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի է,
-դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,
-դիմելու օրվա դրությամբ ծնողը, նոր ծնված երեխան և երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները հաշվառված են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում
Ծրագրի մեկնարկից մինչ այժմ աջակցություն է նշանակվել ընտանիքում երրորդ և հաջորդ ավելի քան 17,000 երեխայի։