Շիրակում 11 զոհի պատճառ դարձած վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացին մահացել է:
«Բժիշկներին չի հաջողվել փրկել վթարի հետևանքով տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու կյանքը», – ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
Ըստ լրատվամիջոցների, մահացածը 23-ամյա Էդուարդ Քոլոյանն է: Էդուարդի նշանածը` 24-ամյա Ամալյա Մնացականյանը, մահացել էր վթարի օրը՝ տեղում, գրում է Aysor.am-ը։
Վթարի հետևանքով տուժածներից 1-ը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը կայուն ծանր է, բարելավում է նկատվում:
Բժշկական կենտրոնների տարբեր բաժանմունքներում բուժում ստացող 3 տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն կամ միջին ծանրության:
Քրհետապնդում է հարուցել Լանջիկի մոտ 11 զոհի պատճառ դարձած ավտովթարի մասնակից՝ բեռնատարի վարորդի նկատմամբ։