AM
28 August 2023 - 08:10 AMT

Ֆասթ Բանկ․ Լավ օրինակը վարակիչ է

Արցախի շրջափակման արդյունքում առաջին մեծ կորուստները կրած Վերա Նարիմանյանի պատմությունը շատերին է հուզել: Արցախցի 2 անչափահաս բալիկների մահն անտարբեր չի թողել նաև Ֆասթ Բանկին` ի դեմս Վահե և Վիգեն Բադալյանների։ Դժվարին իրավիճակում կյանքը փոքր-ինչ ավելի թեթև դարձնելու համար Բանկը 5,000,000 դրամ է նվիրաբերել Վերա Նարիմանյանին։

«Այսօր բոլորս ենք մտահոգ Արցախի մեր հայրենակիցների համար և փորձում ենք յուրաքանչյուրս մեր տեղում, մեր կարողությունների սահմաններում օգնության ձեռք մեկնել, աջակցել, մի փոքր հույս ու վստահություն փոխանցել, որ ամեն բան լավ է լինելու։

Մենք հավատում ենք, որ մեր կարիքն ունեցողներին ձեռք մեկնելով կարող ենք աշխարհն ավելի լավը դարձնել, մեր օրինակով վարակել մյուսներին»,- ասվում է բանկի պաշտոնական սոցիալական էջում արված հրապարակման մեջ: