AM
28 August 2023 - 08:32 AMT

Չպարզված հանգամանքներում 2 զինծառայող է զոհվել

Օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով։

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Օգոստոսի 26-ին հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Շավարշ Հովհաննեսի Ակինյանը։ Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով։