AM
31 August 2023 - 08:21 AMT

Czech Airlines-ը հոկտեմբերի 2-ից կվերսկսի Պրահա-Երևան չվերթերը

Czech Airlines ավիաընկերությունը հոկտեմբերի 2-ից կվերսկսի Պրահա-Երևան- Պրահա երթուղով չվերթերը, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: