AM
2 September 2023 - 09:37 AMT

Քոչարյան․ Հայության ամուր կամքն ու համախմբվածությունն է միակ ճանապարհը, որը կպահպանի Արցախի անկախությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա առթիվ։ Նա նշել է, որ ամուր կամքն ու համախմբվածությունն է միակ ճանապարհը, որը կպահպանի Արցախի անկախությունը։

«Սիրելի արցախցիներ, քույրեր և եղբայրներ, շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

Այսօր, ինչպես 32 տարի առաջ, կրկին այն հանգրվանին ենք, երբ ամբողջ հայության ամուր կամքն ու մեկ նպատակի շուրջ համախմբվածությունն է միակ ճանապարհը, որը կպահպանի Արցախի անկախությունը»,–ասվում է ուղերձում։

Սեպտեմբերի 2–ին համայն հայությունը նշում է Արցախի Հանրապետության Անկախության օրը։ 1991-ի սեպտեմբերի 2-ին, Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) ու Շահումյանի շրջանի պատգամավորների համատեղ նստաշրջանին հռչակվեց Արցախի անկախությունը ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանի սահմաններում:

1991-ի դեկտեմբեր 10-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվել է հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99․89 տոկոսը, արտահայտվել է Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին: