AM
5 September 2023 - 07:40 AMT

Գյումրիում մեկնարկել է Սբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու հիմնանորոգումը

Գյումրիում մեկնարկել են Սբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակում։

Իրականացվելու է Հաղթանակի պողոտայի, Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների (Չերազի փողոցից Տերյան և Սբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից պուրակից մինչև Մայակովսկի փողոց), Սբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու, Աճեմյան, Հանեսօղլյան, Նալբանդյան և Ջիվանի փողոցների հիմնանորոգում, հայտնում է Գյումրու համայնքապետարանը։

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին։ Քարոզարշավը կտևի մինչև սեպտեմբերի 15-ը։