Ալեքսանդր Արզումանյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով հետ է կանչվել Շվեդիայի Թագավորությունում, Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Ֆինլանդիայի Հանրապետությունում և Իսլանդիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Լեհաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)։
Մինչ այդ Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնող Սամվել Մկրտչյանը հետ է կանչվել։