AM
6 September 2023 - 13:35 AMT

Միսակ Բալասանյանը՝ Իրաքում ՀՀ դեսպան

Միսակ Բալասանյանը նշանակվել է Իրաքում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ)։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Միսակ Բալասանյանին նշանակել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ)»,–ասվում է հրամանագրում։

Գործարար Միսակ Բալասանյանը Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին է։