AM
8 September 2023 - 06:31 AMT

ԵՄ առաքելությունն ավելացրել է պարեկությունը Գեղարքունիքում և Սյունիքում

ՀՀ–ում տեղակայված Եվրամիության առաքելությունն ավելացրել է պարեկությունը, մասնվորապես՝ Գեղարքունիքի և Սյունիքի սահամամերձ շրջաններում՝ դիտարկելու ցանկացած ռազմական զարգացում, ասվում է առաքելության Twitter-ի միկրոբլոգում։

«Տեղերում մեր ներկայության միջոցով մենք նպատակ ունենք նպաստելու լարվածության թուլացմանը և իրավիճակի մասին ԵՄ-ին անաչառ զեկուցմանը»,- ասված է առաքելության պաշտոնական միկրոբլոգում»,–ասվում է գրառման մեջ։

Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում հայկական կողմի իբր սադրանքի կամ կուտակումների մասին, ինչն արվում է նույնիսկ օրը մի քանի անգամ։ Միաժամանակ ադրբեջանական ԶՈւ կուտակումներ են նկատվում ինչպես ՀՀ հետ սահմանին, այնպես էլ ԼՂ հատվածում։

Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունը լարվածության աճ է գրանցել ՀՀ սահմաններին։