ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին հերքել է համացանցում տարածվող այն տեղեկատվությունը, թե Ֆրանսիայի դեսպանությունը զգուշացնում է իր քաղաքացիներին չայցելել ՀՀ սահմանամերձ շրջաններ, մասնավորապես՝ Սյունիք և Վարդենիս: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Ֆեյք լուր․ մեր ճամփորդական խորհրդատուն Հայաստանի համար չի թարմացվել 2023-ի հուլիսի 18-ից»,– գրել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում հայկական կողմի իբր սադրանքի կամ կուտակումների մասին, ինչն արվում է նույնիսկ օրը մի քանի անգամ։ Միաժամանակ ադրբեջանական ԶՈւ կուտակումներ են նկատվում ինչպես ՀՀ հետ սահմանին, այնպես էլ ԼՂ հատվածում։
Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունը լարվածության աճ է գրանցել ՀՀ սահմաններին։