AM
8 September 2023 - 09:13 AMT

Պուշկինի թունելով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Պուշկինի թունելով երթևեկությունն օրվա որոշակի ժամերին կդադարեցվի, տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Մ-3, ՀՀ սահման-Մարգարա-Վանաձոր– Տաշիր- ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի նորոգման համար կատարվող ուսումնասիրությունների նպատակով սեպտեմբերի 11-15-ը՝ ժամը 9:00-ից 13:00 և 14:00-ից 18:00, Պուշկինի թունելով երթևեկությունը կդադարեցվի։