AM
28 April 2009 - 19:25 AMT

Հայաստանի ոստիկանությունը ներկայացրել է 2009 թվականի առաջին եռամսյակի զեկույցը

Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը ներկայացրել է իր ծառայության աշխատանքը անցած երեք ամիսների ընթացքում: Նրա խոսքերով, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում գրանցվել է հանցագործությունների 57 տոկոս աճ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: «3 ամիսների ընթացքում կատարվել է 2897 հանցագործություն, որոնցից 480-ի դեպքում տուժածները դիմում չեն ներկայացրել»,-հաղորդել է ոստիկանության պետը: Նա նաեւ արձանագրել է ծանր եւ առանձնակի ծանր հանցագործությունների նվազում 35 տոկոսով:

Ըստ ոստիկանության պետի, անսպասելիորեն աճել են` 89-ից հասնելով 244-ի, առողջությանը կանխամտածված վնաս հասցնող հանցագործությունները: Հաճախակի են դարձել մանր խուլիգանության, գողությունների, կողոպուտի, օտարի գույքի ապօրինի իրացման եւ ճանապարհա-տրանսպորտային պատահարների հետ կապված հանցագործությունները:

Ոստիկանության պետը լրագրողների ուշադրությունն է հրավիրել տնտեսական հանցագործությունների փոքր աճին` ընդամենը 130 դեպք, որոնցից կոռուպցիոն բնույթի են 16-ը: