AM
13 September 2023 - 09:41 AMT

«Հետք»․ Ընտրությունից առաջ կանաչապատման ՀՈԱԿ-ի մոտ 500 աշխատակցի պարգևավճար են տվել

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մոտ 500 աշխատակցի օրերս պարգևավճար է տրվել, հայտնում է «Հետքը»։

Այն եղել է աշխատակիցների աշխատավարձի 50%-ի չափով, այդ ՀՈԱԿ-ում միջին աշխատավարձը 110 հազար դրամ է։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն այս օրերին ակտիվ մասնակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին։ Նա ՔՊ-ի ավագանու թեկնածուների ցուցակում 155-րդն է։

Ավագանու ընտրությունից առաջ պարգևավճար բաժանելու վերաբերյալ «Հետքի» տեղեկությունները ո՛չ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն է հերքել, ո՛չ էլ ՀՈԱԿ-ի հանրային կապերի պատասխանատուն։

Երևանի ավագանու ընտրություններն անցկացվելու են սեպտեմբերի 17–ին։