AM
21 June 2002 - 14:28 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Վլադիմիր Նազարյանը այս գիշեր կախվել է սեփական բնակարանում: ՀՀ Գլխավոր դատախազության մամլո ծառայության լրատվության համաձայն, յոթանասունամյա Վլադիմիր Նազարյանը երկտող է թողել, որտեղ ասվում է.«Ես հայտնաբերել եմ, որ այլեւս ունակ չեմ ստեղծագործաբար մտածել: Իմ մահվան մեջ մեղավորներ չկան, եւ չկա ոչ մի քաղաքական աստառ»: Այսօր առավոտյան դեպքի վայրում է եղել Հայաստանի Գլխավոր դատախազ Արամ Թամազյանը: Նշենք, որ Վլադիմիր Նազարյանը զբաղեցրել է Գլխավոր դատախազի պաշտոնը 1988-1990թթ: Դրանից հետո նա տնօրինել է Հայաստանի խորհրդարանի իրավաբանական վարչությունը:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: