Երևանի հանրային տրանսպորտում մեկնարկել է միասնական տոմսային համակարգի ներդրման հիմնական ծրագիրը:
Առաջիկա մեկ ամսում ամբողջապես կավարտվի MAN ավտոբուսների կահավորումը, այնուհետև տոմսային միասնական համակարգ կներդրվի տրոլեյբուսներում ու մետրոպոլիտենում: Մինչև տարեվերջ էլ գործընթացը կավարտվի ներկրված մյուս բոլոր ավտոբուսներում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Կլինեն թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, մշտական օգտագործման ավտոբուսային քարտեր, բանկային քարտեր ու բջջային հավելված։