Սեպտեմբերի 16–ին Երևանում լռության օր է` սեպտեմբերի 17-ին տեղի կունենան մայրաքաղաքի ավագանու ընտրությունները:
Ընտրապայքարին մասնակցում է 14 քաղաքական ուժ` 13 կուսակցություն և մեկ դաշինք.
1. «Հանրային ձայն» կուսակցություն
2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
3.«Արդար Հայաստան» կուսակցություն
4.«Հաղթանակ» կուսակցություն
5.«Ուժը հայրենյաց» կուսակցություն
6. «Հայաստանի եվրոպական կուսակցություն»
7.«Ազգային առաջընթաց» կուսակցություն
8.«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
9.«Հանրապետություն» կուսակցություն
10.«Միացյալ Հայաստան» կուսակցություն
11.«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
12. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
13. «Ապրելու երկիր» կուսակցություն
14. «Մայր Հայաստան» դաշինք
Ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնելու միջազգային չորս, տեղական` երեք կազմակերպություն:
Երևանի ավագանին ընտրվում է համամասնական ընտրակարգով, ավագանին կազմված է 65 անդամից։