Սեպտեմբերի 17-ի ժամը 08։00-ից Երևանում մեկնարկել են ավագանու ընտրությունները։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ավագանու ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցողների թիվը կազմում է 824,250 մարդ։ Գործելու է 475 ընտրատեղամաս, քվեարկությունը կտևի մինչև ժամը 20։00-ն։
Ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։
Եթե որևէ ուժ հավաքի 50%+1 ձայն, նրա առաջին համարն ավտոմատ կերպով քաղաքապետ է դառնալու։ Հակառակ դեպքում ավագանին անցկացնելու է քաղաքապետի ընտրություններ։