Ժամը 11։00 դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկության իրավունք ունոցող 824,250 անձանցից մասնակցել է 47,671-ը կամ ընտրողների 5.78%-ը։
Համեմատության համար, 2018-ի սեպտեմբերին ավագանու ընտրություններին նույն ժամին քվեարկել էր ընտրողների 9.39%-ը՝ 79,686 մարդ, իսկ 2017-ի մայիսին՝ 11.19%-ը՝ 94,256 մարդ։
Գործելու է 475 ընտրատեղամաս, քվեարկությունը կտևի մինչև ժամը 20։00-ն: Ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։ Եթե որևէ ուժ հավաքի 50%+1 ձայն, նրա առաջին համարն ավտոմատ կերպով քաղաքապետ է դառնալու։ Հակառակ դեպքում ավագանին անցկացնելու է քաղաքապետի ընտրություններ։