AM
17 September 2023 - 12:02 AMT

Ընտրություններին մասնակցությունը 14։00 դրությամբ մոտ 10%-ով ցածր է 2018-ից

Ժամը 11։00 դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկության իրավունք ունոցող 824,250 անձանցից մասնակցել է 114,769-ը կամ ընտրողների 13.92%-ը։

Համեմատության համար, 2018-ի սեպտեմբերին ավագանու ընտրություններին նույն ժամին քվեարկել էր ընտրողների 23.82%-ը՝ 201,268 մարդ, իսկ 2017-ի մայիսին՝ 25.04%-ը՝ 210903 մարդ։

Գործելու է 475 ընտրատեղամաս, քվեարկությունը կտևի մինչև ժամը 20։00-ն: Ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։ Եթե որևէ ուժ հավաքի 50%+1 ձայն, նրա առաջին համարն ավտոմատ կերպով քաղաքապետ է դառնալու։ Հակառակ դեպքում ավագանին անցկացնելու է քաղաքապետի ընտրություններ։