17։00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին 824,250 ընտրողներից մասնակցել է 176,027 ընտրող կամ 21.36%-ը։
Համեմատության համար, 2018-ի սեպտեմբերին ավագանու ընտրություններին նույն ժամին քվեարկել էր ընտրողների 34.72%-ը՝ 294,537 մարդ, իսկ 2017-ի մայիսին՝ 34․52%-ը՝ 290,737 մարդ։
Գործում է 475 ընտրատեղամաս, քվեարկությունը կտևի մինչև ժամը 20։00-ն: Ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։ Եթե որևէ ուժ հավաքի 50%+1 ձայն, նրա առաջին համարն ավտոմատ կերպով քաղաքապետ է դառնալու։ Հակառակ դեպքում ավագանին անցկացնելու է քաղաքապետի ընտրություններ։