Երևանի ավագանու ընտրություններին 824,250 ընտրողից մասնակցել է 234,553-ը 28.46%-ը։
2018 թվականի սեպտեմբերին ավագանու ընտրություններին մասնակցել էր 370,323-ը, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 43.65%-ը։
2017 թվականի ընտրություններին մասնակցության թիվը կազմել է40.99% կամ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող 345,226 հոգի։
Գործում էր 475 ընտրատեղամաս, քվեարկությունը կտևի մինչև ժամը 20։00-ն: Ընտրություններին մասնակցում էր 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։ Եթե որևէ ուժ հավաքի 50%+1 ձայն, նրա առաջին համարն ավտոմատ կերպով քաղաքապետ է դառնալու։ Հակառակ դեպքում ավագանին անցկացնելու է քաղաքապետի ընտրություններ։