AM
18 September 2023 - 07:12 AMT

ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները բոլոր 475 տեղամասից

«Հանրային ձայն» կուսակցություն – 9․68%

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 32․57%

«Արդար Հայաստան» կուսակցություն – 1.12%

«Հաղթանակ» կուսակցություն – 1.71%

«Ուժը հայրենյաց» կուսակցություն – 0.74%

«Հայաստանի եվրոպական կուսակցություն – 1.11%

«Ազգային առաջընթաց» կուսակցություն – 18․89%

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն – 0.34%

«Հանրապետություն» կուսակցություն – 11.32%

«Միացյալ Հայաստան» կուսակցություն – 0.55%

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 1.8%

«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն – 1.01%

«Ապրելու երկիր» կուսակցություն – 3.64%

«Մայր Հայաստան» դաշինք – 15.43%

Երևանի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824,250 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 234,436 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.44%-ը։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 4 տոկոսն է, դաշինքի` 6 տոկոսը։