AM
21 June 2002 - 14:19 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ ՀՈՒԼԻՍԻ ՍԿԶԲԻՆ

Հուլիսի սկզբին Հայաստան կժամանի ռուսաստանյան պատվիրակությունը արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովի գլխավորությամբ` Ռուսաստանին մի շարք հայկական ձեռնարկությունների բաժնետոմսերի փոխանցման միջոցով Հայաստանի պետական պարտքի մարման հարցը լուծելու նպատակով: Այդ մասին Երեւանում հայտնել է հայ-ռուսաստանյան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը: Նրա խոսքերով, այդ հարցը ձգձգվել է, սակայն կողմերը արդեն մոտ են լուծմանը եւ Կլեբանովը կներկայացնի արդեն կոնկրետ առաջարկներ` պարտքի մարման ձեւի եւ ձեռնարկությունների ցանկի վերաբերյալ:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: