AM
21 September 2023 - 10:29 AMT

Օհանյան․ Հավանաբար, ես էլ կարող եմ ադրբեջանցիների կազմած ցուցակում լինել

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ադրբեջանցիներն ինչ-որ ցուցակ են ներկայացրել Ղարաբաղի ամբողջ պատմության ընթացքում արժանիքներ ունեցած մարդկանց հանձնելու վերաբերյալ։

Լրագրողները հետաքրքրվել են, թե միայն Արցախում հերոսների անուններն են, թե ՀՀ-ում էլ։ Օհանյանը պատասխանել է, որ տեղյակ չէ, գրում է Aysor.am-ը։

«Հավանաբար ես էլ կարող եմ այդ ցուցակում լինել։ Բայց խնդիրն այն է, որ Արցախի այսօրվա իշխանություններն այդ բանակցություններն ասյօր վարելու են, սակայն ամենակարևոր խնեդիրը մեր բնակչության անվտանգության ապահովումն է։ Թե ինչ եզրակացումների կգան, ինչ կլինի, միայն կարող ենք կանխատեսել»,–ասել է նա։

Նա նաև ասել է, որ շատ մարդիկ կան այսօր, որ քննադատում են Արցախի իշխանություններին այդ փաստաթղթի ստորագրման համար, բայց ոչ ոք այսօր իրավունք չունի քննադատելու, որովհետև Հայաստանի իշխանություններն Արցախը թողել են միայնակ՝ Ադրբեջանի իշխանությունների դեմ, ընդ որում, սադրանքների, պատերազմական գործողությունների ազդեցության ներքո, գրում է «Փաստինֆոն»։

«Այդ բանակցությունների շրջանակներում պետք է ամեն ինչ անենք, որ այդ արհավիրքի մեջ մնացած հայ ժողովրդի ճակատագիրը որոշվի։ Կածում եմ՝ ժողովրդի մեծ մասը ցանկանալու է տեղափոխվել Մայր Հայաստան, մի մասը գուցե այնտեղ մնան, որովհետև ոչ ոքի չեն կարող իրենց տնից կտրել»,- ասել է Օհանյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահառաքելության հրամանատարությանառաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է նախատեված Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև։