AM
21 June 2002 - 13:44 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԶԼՄ-ների ներկայացուցիչները Անկարայում հուշագիր են ստորագրել լրատվության ոլորտում տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ: Ինչպես Երեւանում հայտարարել են «Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա` լրագրողական նախաձեռնություն 2002» նախագծի հայ ներկայացուցիչները, տվյալ փաստաթուղթը կարող է հիմք դառնալ տարածաշրջանում առկա հիմնախնդիրները լուծելու համար: Նախագծի մասնակիցները նշել են, որ Անկարա կատարած այցի ընթացքում նոր փորձ է արվել «ավելի խորացնել Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի լրագրողների համագործակցությունը»: Անկարայում կայացած հանդիպումների ժամանակ նախագծի մասնակից-երկրների լրագրողական շրջանակների ներկայացուցիչները քննարկել են մի շարք հիմնահարցեր` ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: