AM
25 September 2023 - 09:42 AMT

Հովիկ Աղազարյանին հարվածած քաղաքացին կալանավորվել է

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում սեպտեմբերի 21-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին հարվածելու համար Արմեն Գալստյանը 2 ամսով կալանավորվել է: Այդ մասին տեղեկացրել է Արմեն Գալստյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Արմեն Գալստյանը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հայրն է։

Որոշումը կայացվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, բավարարվել է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչի ներկայացրած միջնորդությունը, գրում է «Հայկական ժամանակը»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մեկ անձ ձերբակալվել էր՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով: