AM
25 September 2023 - 13:29 AMT

Երևանում է ՌԴ ՆԳՆ ղեկավարը

Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Երևան։ Նա կմասնակցի Հայաստանի ներքին գործերի նախարարության հետ համատեղ կոլեգիայի նիստին։ Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Երևան՝ մասնակցելու Ռուսաստանի և Հայաստանի ներքին գործերի նախարարությունների համատեղ կոլեգիայի նիստին», – ասել է նա։

Նախատեսված են նաև այլ միջոցառումներ։