AM
25 September 2023 - 14:31 AMT

Լրագրող Դավիթ Սարգսյանը փաստացի ձերբակալվել է

Լրագրող Դավիթ Սարգսյանը փաստացի ձերբակալվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Օրենքով նախատեսված ժամկետի (6 ժամ) խախտմամբ մեզ հանձնեցին ձերբակալման որոշում»,- գրել է նա:

Դավիթ Սարգսյանին և ԵՊՀ դասախոս Ցոլակ Ակոպյանին կարմիրբերետավորները բերման են ենթարկել ԵՊՀ–ից։ Դավիթ Սարգսյանը ձերբակալված է խուլիգանություն կատարելու կասկածանքով։