Սեպտեմբերի 30-ին` ժամը 17։00-ին, Ազգային կոմիտեն հրավիրում է հանրահավաքի։ Այն տեղի կունենա Հանրապետության հրապարակում։
«Դուրս արի փողոց»,–կոչ է անում կոմիտեն։
Կոմիտեի հրավիրած վերջին հանրահավաքը, որը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 26–ին, հետաձգվել էր։
Դա պայմանավորված էր դեպի ՀՀ Արցախից բռնի տեղահանված տասնյակ հազարավոր արցախցիներին օգնելու հրամայականով։
«Ազգային կոմիտեն իր աջակիցներով և անդամ կազմակերպությունների ներուժով, հնարավորությունների սահմաններում լծվել է հումանիտար աղետի հաղթահարման գործին»,–ավում էր հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 19–ից մայրաքաղաքում մեկնարկել էին հանրահավաքները, երթերը և քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ պայմանավորված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված ծանր վիճակով։ Ցուցարարները պահանջում էին վարչապետի հրաժարականը: Սեպտեմբերի 22–ին ցույցերին էին միացել երևանյան բուհերի ուսանողները։