Արցախից բռնի տեղահնված յուրաքանչյուր անձի միանվագ 100,000 դրամ կհատկացվի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գումարը կտրամադրվի անկախ տարիքից:
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ»,–ասվում է գրառման մեջ:
Սեպտեմբերի 29–ի ժամը 06:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 84,770 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։