AM
3 October 2023 - 13:13 AMT

Գրիգորյան․ Ադրբեջանը կեղծում է ԼՂ–ում բնակվող հայկական ծագումով բնակիչների գրանցման մասին տվյալները

«Ժողովրդավարության և անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը տեղեկացնում է, որ Արցախում բնակվող հայկական ծագումով բնակիչների գրանցման վերաբերյալ տվյալները Ադրբեջանը կեղծում է:

Ադրբեջանական տեսանյութում որպես հայ ներկայացվող անձին նրա «համագյուղացիները» չեն ճանաչում։ Այդ մասին Գրիգորյանը գրել է X-ի իր էջում։

«Տեսանյութում պատկերված տղամարդը ներկայանում է որպես Ասկերանի շրջանի Բալուջա գյուղի բնակիչ։ Այգեստանը (Բալուջան) իմ պապենական գյուղն է, և ես այնտեղ շատ բարեկամներ (հարևաններ) ունեի։ Այս տեսանյութն ուղարկել եմ իրենց, բոլորն ասում են, որ գյուղում այդպիսի մարդ չկար»,–ասվում է գրառման մեջ։