AM
4 October 2023 - 06:23 AMT

Նախկին ՄԻՊ Գրիգորյանը՝ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

«Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության պետ», – ասվում է որոշման մեջ:

Գրիգորյանը ՄԻՊ-ի պաշտոնից հրաժարական էր տվել հունվարի 23-ին։ Նա հայտարարել էր, որ հրաժարական է տալիս այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Գրիգորյանը Մարդու իրավունքների պաշտպան էր ընտրվել 2022–ի հունվարին։

Արտաքին հետախուզության ծառայությունը ստեղծվել է 2022-ի դեկտեմբերին և ենթակա է վարչապետին։